27.09.2014|
11:27
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասյան սրահում տեղի ունեցավ «Երկու ժամ Վարդապետի աշխարհում» համերգ- ցուցադրություն՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145 -ամյակին: Թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին աննախադեպ մեծացել է հետաքրքրությունը Կոմիտասի անձի և նրա ստեղծագործությունների հանդեպ.